Սպիտակ տունն ունի նոր խոսնակ

Սպիտակ տունն ունի նոր խոսնակ

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին թողնում է զբաղեցրած պաշտոնը։ Նրա վերջին աշխատանքային օրն այդ պաշտոնին կլինի մայիսի տասներեքը։ Պսակի փոխարեն նշանակվել է նրա տեղակալ Կարին Ժան-Պյերը։

Հիշեցնենք, որ քառասուներեքամյա Պսակին Սպիտակ տան խոսնակի պաշտոնն զբաղեցնում էր անցյալ տարվանից։ Կարին Ժան-Պյերը քառասունչորս տարեկան է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքն ու առաջին տիկին Ջիլը Կարինին ճանաչում են վաղուց։