Իմ զարթուցիչի ձայնը ՀՀ հիմնն է. Քոչարյանի գործով դատավոր

Իմ զարթուցիչի ձայնը ՀՀ հիմնն է. Քոչարյանի գործով դատավոր

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ նա 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել։

Նա նշեց, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, Ռոբերտ Քոչարյանը տեղից արձագանքեց` լո՞ւրջ եք ասում։

Դատավորը նրան ասաց` ոտքի կանգնեք, Քոչարյանը կանգնեց եւ ասաց` Դուք եղել եք քաղաքական թիմի անդամ, զբաղվել եք քաղաքականությամբ։

Դատավորը պնդեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել։

Դատավորն անդրադարձավ ավելի վաղ Քոչարյանի ասած խոսքին՝ «հիմնը միացրեք», երբ ինքը խոսում էր հայրենասիրությունից։ Նա նշեց, որ ՀՀ հիմնը իր զարթուցիչի ձայնն է, եւ կրկնեց` ավելի հայրենասեր մարդ, քան ինքն է, չի ճանաչում։