Ինչո՞ւ են հավաքվում կառավարությունում (տեսանյութ)

Ինչո՞ւ են հավաքվում կառավարությունում (տեսանյութ)

Կառավարության նիստն ավարտվել է, սակայն մեկ ժամից ավելի է` կառավարության անդամները դուրս չեն եկել: Քիչ առաջ տնտեսական բլոկի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարարները եկան կառավարություն, նաև իշխանական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եկավ մտավ կառավարություն:

Hraparak.am-ի հարցին` ի՞նչ առիթով է նա եկել կառավարություն, Թունյանն ասաց` ներդրումների թեմայով քննարկման է հրավիրված: Թե ինչ օրակարգով, Թունյանը տեղյակ չէր: 

Հարցրինք նաև` հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյա՞նն էլ է հրավիրվել, թե՞ նա չկա հրավիրյալների ցանկում, Թունյանն ասաց, որ տեղյակ չէ` դա պետք է հրավիրող կողմից ճշտել:

Մանրամասն` տեսանյութում