Կոնգրեսականը կոչ է արել մահապատժի ենթարկել երկու ռեփերներին 

Կոնգրեսականը կոչ է արել մահապատժի ենթարկել երկու ռեփերներին 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջըրի Թեյլոր Գրինը կոչ է արել մահապատժի ենթարկել ամերիկացի սկանդալային ռեփերներ Jay-Z-ին եւ P.Diddy-ին, որոնք մեղադրվում են անչափահասների հանդեպ սեքսուալ բռնություններ գործադրելու մեջ։

«Կարծում եմ, որ մանկապիղծներին պետք է մահապատժի ենթարկեն, եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի»,- գրել է կոնգրեսականն իր սոցկայքի էջում։ Գրինը կարծում է, որ երեխաների դեմ բռնությունները պետք է ամենախիստ ձեւով պատժվեն։