Մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես մի բանի շնորհիվ

Մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես մի բանի շնորհիվ

Միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը։ Ու այդպես եղել է միշտ, բայց սա մենք ամբողջական չենք գիտակեցել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա պետություն, մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ի դեպ, մենք մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք»,- ասել է նա: