«Իրավունք». «Լիդիանի» ու կառավարության միջեւ գործարքը կայացե՞լ է

«Իրավունք». «Լիդիանի» ու կառավարության միջեւ գործարքը կայացե՞լ է

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ չհաշված Էրիկ Գրիգորյանի դեմ աշխատող մերձիշխանական շրջանակների՝ վերջինիս հեռացման պատճառը մեծապես կապված է Ամուլսարի հետ:

Ըստ շրջանառվող խոսակցությունների` «Լիդիանի» ու կառավարության միջեւ գործարք կա՝ Ամուլսարի նախագիծը վաճառելու»: