Ի՞նչ կլիներ իր հետ, եթե այդ «դարակազմիկ» բացահայտման մասին հայտարարեր մինչև պատերազմը. Ղազինյան

Ի՞նչ կլիներ իր հետ, եթե այդ «դարակազմիկ» բացահայտման մասին հայտարարեր մինչև պատերազմը. Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է.

«Այսօր սա խոստովանեց, որ 2018-ի մայիսից արդեն գիտեր, որ Արցախը «ոչ մի տեսական և գործնական հնարավորություն չուներ Ադրբեջանի կազմից դուրս լինել»:

Փաստորեն իմանալով, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում (իր խոսքերով), հրահրեց պատերազմ և մսաղաց ուղարկեց հազարավոր հայրենասեր մարդկանց, կազմաքանդեց ՀՀ Զինված ուժերը, թշնամուն հանձնեց մեր Հայրենիքի մի մասը:

Իսկ կարող ե՞ք պատկերացներ, թե ի՞նչ կլիներ իր հետ, եթե նա իր այդ «դարակազմիկ» բացահայտման մասին հայտարարեր մինչև  2020թ. սեպտեմբերի 27-ը:

Ասեմ. Արցախը կմնար ազատ և անկախ, ՀՀ Զինված ուժերը կմնային ամբողջական ու մարտունակ, և որ ամենակարևորն է՝ տղերքը կենդանի կլինեին:

Իսկ նա կձախողեր Արցախն ադրբեջանին հանձնելու իր ծրագիրը, կկորցներ իշխանությունը և երկար ժամանակով կհայտնվեր ճաղերի հետևում:

Հիմա հասկացա՞ք, թե հանուն ինչի զոհվեցին մեր տղերքը . . .»:

Արթուր Ղազինյան