Ում չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան

Ում չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյան

Մարդիկ ասում են՝ այ սրան չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա, այ էն ինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա: Առաջիկայում ՀՀ-ում լինելու են ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի։ Այս մասին քիչ առաջ Վայոձ Ձորում ՝ Ռինդ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը։

«Նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ո՛չ, մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, իրավունք չունեինք իշխանությունը հանձնելու առաջին պատահածին... Հունիսի 20-ին իրականացնում ենք ընտրություններ մի նպատակով՝ ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք՝ հետո ում պատվիրակել»,- ասաց նա։