Գեյթսը զգուշացրել է նոր մահացու վիրուսների վտանգի մասին
Microsoft-ի համահիմնադիր և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսն ասել է, որ կլիմայի փոփոխությունը նպաստում է նոր վիրուսների առաջացմանը։
Նրա խոսքով՝ վիրուսների մեծ մասը, ներառյալ այնպիսի՝ վտանգավորները, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ-ը, Էբոլան և COVID-19-ը, առաջացել են կենդանիներից։ Գեյթսը նշել է, որ ՄԻԱՎ-ը մարդկանց փոխանցվել է Աֆրիկայում շիմպանզեներից, իսկ Էբոլա և COVID-19 վիրուսները փոխանցվել են չղջիկներից։
Միլիարդատերն ընդգծել է, որ մարդու ոտնձգությունը կենդանիների բնական միջավայրերի նկատմամբ սրվում է կլիմայի փոփոխության պատճառով, ինչը իդեալական պայմաններ է ստեղծում նոր վիրուսների տարածման համար։
Գեյթսը նախազգուշացրել է, որ միտումը կշարունակվի, քանի որ էկոհամակարգերի ոչնչացումը մարդկանց ավելի խոցելի է դարձնում նոր հիվանդությունների նկատմամբ:
Կարծիքներ