Լրատվամիջոցները պետք է ձևավորեն մեր երկրների դրական կերպարը. Զատուլին

Լրատվամիջոցները պետք է ձևավորեն մեր երկրների դրական կերպարը. Զատուլին

Հայաստանի եւ Ռուսաստանի լրատվամիջոցները պետք է ձեւավորեն մեր երկրների դրական կերպարը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին , Երեւանում «Լազարյան ակումբի» երրորդ նիստի բացմանը ելույթ ունենալիս հայտարարեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ գործերով եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինն իր ելույթում նշեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների այս նույն դահլիճում տեղի է ունեցել ռուս-հայկական հասարակայնության եւ քաղաքացիական միությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Նիստը անցկացվում է «Ռուսաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցներ՝ անկեղծ զրույց» խորագրով։

Անդրադառնալով խորագրին՝ Զատուլինը նշեց, որ Հայաստանում Ռուսաստանի կերպարը եւ Ռուսաստանում Հայաստանի կերպարը պետք է առաջին հերթին մտահոգի հարաբերությունների զարգացմամբ խանդավառված անձանց։