Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կարծում է, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ» կան, ովքեր «շատ բարձր են պահում տգիտության պատիվը»։ Տիկնոջ հերթական ցինիկ գրառումը երեկ բուռն արձագանք էր առաջացրել: Մասնավորապես, պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է՝ ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում երեկ քննարկել են եւ եկել այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում: Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 21...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
«Բոլորդ ազատ եք, հաջողություն»․ Գևորգ Գրիգորյանը ն...
Դերասան Գևորգ Գրիգորյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Թեև նախորդ տարի լ...
Որոշումը բեկանված է. Պատգամավորի թեկնածուն ազատ ար...
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ...
×
❮
❯