Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը գործարք են կնքել Netflix-ի հետ

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը գործարք են կնքել Netflix-ի հետ

Սասեքսի դուքս արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը գործարք են կնքել Netflix ստրիմմինգային ծառայության հետ, ըստ որի մի քանի տարի շարունակ վերջինիս ֆինանսավորմամբ նկարահանելու են փաստագրական ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաեւ՝ հաղորդումներ երեխաների համար։ Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն Marie Claire-ը գրում է, որ գործարքի մասին իմացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը՝ արքայազն Հարիի տատիկը։

Հայտնի է, որ թագուհին նման համագործակցություններին հավանություն չի տալիս։ Սակայն եւ ճանաչելով իր թոռանը՝ արքայազն Հարրիին, կարծում է, որ չի կարող ոչ նրան, ոչ Մեգանին համոզել հետ կանգնել այդ համագործակցությունից։