Ուզբեկստանում կտուգանեն երեխա-կվադրոբերների ծնողներին. թեման ակտուալ է

Ուզբեկստանում կտուգանեն երեխա-կվադրոբերների ծնողներին. թեման ակտուալ է

Ուզբեկստանի ներքին գործերի մարմինների ներկայացուցիչները զրուցել են երկու երեխա-կվադրոբերների ծնողների հետ, որոնց զգուշացվել է, որ նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել և տուգանվել երեխաների դաստիարակության հարցում իրենց պարտականությունները չկատարելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուզբեկստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Շոխրուխ Գիյասովը։

«ՆԳՆ աշխատակիցները զրուցել են երկու երեխա-կվադրոբերների ծնողների հետ, նրանց զգուշացրել են, որ վարչական պատասխանատվության օրենսգրքի համաձայն՝ նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ կրթության և վերապատրաստման ոլորտում իրենց պարտականությունները չկատարելու համար և տուգանվել մինչև 1,875 մլն սում (մոտ 150 դոլար)»,- ասել է նա։

Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել էր երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։
«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել էր Լավրովը։ Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է  ռուսական տելեգրամ ալիքներում։

Ի պատասխան՝ Միրզոյանն ասել էր, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նոր։ Իր հերթին Գուրգեն Արսենյանն ասել էլ, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։
Ավելի ուշ, «Ռոսիյա» հեռուստաընկերության լրագրողը Լավրովից հետաքրքրվել է, թե ինչու է նա Միրզոյանի հետ քննարկել կվադրոբերների հարցը։ «Ուղղակի բանակցություններից առաջ ժամանակ ունեինք, տեսանյութ էի դիտել կվադրոբերների մասին, և ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ։ Պարզվեց՝ կան»,-մեկնաբանել էր ռուս դիվանագետը: