Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 27 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 27 հազարը

Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 27 հազարը եւ կազմում է 27069։ Ինչպես հայտնել է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան, վերջին մեկ օրում հայտնաբերվել է հիվանդացության 3135 դեպք, մահացել է 73 մարդ։

Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 574-ի։ Ապաքինվածների թիվը 256 է։