Իրանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Իրանի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի:
Ինչպես հաղորդում է «ԻԼՆԱ» գործակալությունը, այս պահին դատաբժշկական վարչությունում մահացածների 36 դի կա։ Անհայտ կորածների թիվը որոշելը դեռևս անհնար է։ Չի բացառվում նաև, որ նավահանգստի տարածքում դեռ կարող են լինել մահացածների դիեր։ 240 տուժած մնում է հիվանդանոցներում, նրանցից 5-ի վիճակը ծանր է։