Միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների

Միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների

Աշխարհն ուշի ուշով հետեւում է այսօր վաղ առավոտնից սկսված սրացմանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցները Reuters, AP, Euronews, RIA.ru. TASS, Interfax, BBC եւ այլք, շարունակում են ուշադրությամբ հետեւել Ղարաբաղյան ճակատի զարգացումներին, հրապարակելով Երեւանի, Ստեփանակերտի եւ Բաքվի պատկան գերատեսչությունների մամուլի հաղորդագրությունները։ Ակտիվ է նաեւ միջազգային հանրությունը։ Խաղաղության կոչեր են հնչել ԵՄ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Հունաստանից, համաեվրոպական եւ միջազգային տարբեր կառույցներից։ Ընդհանուր առմամբ հայտարարությունները պարունակում են խաղաղ բանակցություններին վերադարձի, հակամարտությունը միայն խաղաղ դիվանագիտական-քաղաքական եղանակով կարգավորելու, ռազմական գործողություններին վերջ տալու եւ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու հորդորներ։ Իրանն էլ առաջարկել է դառնալ հաշտարար միջնորդ կողմերի միջեւ։