Գյուլնազ տատի հեքիաթները թող ուրիշ տեղ պատմեն

Գյուլնազ տատի հեքիաթները թող ուրիշ տեղ պատմեն

ՔՊ-ից անկախացած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը իմպիչմենտ են սկսել եւ վարչապետի իրենց թեկնածուին են առաջարկել՝ Էդմոն Մարուքյանին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նիկոլականները փորձում են Նիկոլի իմպիչմենտը կազմակերպել:

«Նիկոլականները կազմակերպել են Նիկոլի իմպիչմենտը: Ենթադրում եմ, որ դա փորձ է՝ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի տանդեմի կողմից առաջարկված իմպիչմենտը ջրելու և հիմա փորձ են անում Էդմոն Մարուքյանին առաջ մղել` այն պարագայում, երբ ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Էդմոն Մարուքյանը նիկոլական է: Հեքիաթները, որ ինքը լքել է կառավարությունը և այլն, և այլն... Էդմոն Մարուքյանի բազմաթիվ թիմակիցներ շարունակում են զբաղեցնել այն նույն պաշտոնները, որը ստացել էին Էդմոն Մարուքյանի կողմից Նիկոլի հետ համագործակցության արդյունքում: Երկրորդը, Էդմոն Մարուքյանը շատ հարմար թեկնածու է Նիկոլի մոտ ընդդիմություն խաղալու: Ես տարօրինակ` Հակոբ Ասլանյան, Հովիկ Աղազարյան տանդեմին չեմ հավատում: Եթե Նիկոլին անհրաժեշտ լիներ, Հովիկ Աղազարյանն անձեռնմխելիությունից ոչ միայն ազատված կլիներ, այլև շատ վաղուց կալամավորված կլիներ այդ նույն կաշառակերության գործով: Ու միայն այն հանգամանքը, որ ինքը շատ ազատ ձևով այցելում է Ազգային Ժողով և շարունակում է իր երեսփոխանի պարտականությունները խաղալ՝ Նիկոլի մոտ ընդդիմություն, այդ հեքիաթները թող գնան Գյուլնազ տատին պատմեն»,-ասաց Գագիկ Համբարյանը` հավելելով, որ վերջիններս կոմեդիա են բեմադրում: