Հայտնի է «Միսիս Ռուսաստան- 2019» մրցույթի հաղթողը

Հայտնի է «Միսիս Ռուսաստան- 2019» մրցույթի հաղթողը

Հայտնի է «Միսիս Ռուսաստան 2019» գեղեցկության մրցույթի հաղթողը։ Վերջինս Գելենջիկ քաղաքից 33-ամյա Եկատերինա Նիշանովան է։

Այս մասին հայտնում է «Пятый канал»-ը։ Նիշանովան ունի երկու որդի։ «Վիցե Միսիս Ռուսաստան» տիտղոսին այս տարի արժանացել են Սամարայից Աննա Միտրոֆանովան, եւ Իրկուտսկից Վլադա Բրեմը։ Նշենք, որ գեղեցկության մրցույթին կարող են մասնակցել 22-43 տարեկան ռուսաստանցի կանայք եւ աղջիկները։ Պարտադիր է, որ լինեն ամուսնացած եւ ունենան գոնե մեկ երեխա։