ՔՊ-ն փակ նիստ է անում

ՔՊ-ն փակ նիստ է անում

Արտահերթ նիստի օրակարգը սպառելուց անմիջապես հետո ՔՊ-ն խմբակցության նիստ է անում։ Պատգամավորները չեն գաղտնազերծում նիստի օրակարգը, միայն Քդիստինե Պողոսյանն ասաց,թե փակ նիստի օրակարգը վերաբերում է պաշտպանության հանձնաժողովին

Հիշեցնենք,որ ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱԺ-ում տեղի էր ունենում արտահերթ նիստ, որի օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից ետ կանչելու մասին հարցն է։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրանց պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։ Նշենք, որ պահանջվում էր 54 պատգամավորի քվեարկություն։