Սպառնացել է վառել բոցավառ կրակների մեջ

Սպառնացել է վառել բոցավառ կրակների մեջ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սպառնացել է «բոցավառ կրակների մեջ վառել» չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զաքաեւին։ Այս մասին նա հայտարարել է չեչենական տեղական պառլամենտի խոսնակ Մագոմեդ Դաուդովի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։ «Եթե դու մյուս անգամ էլ հորս անունը տաս, կտեսնես, թե ինչ կլինի քո հետ։ Նույնիսկ եթե այս աշխարհը վառվի բոցավառ կրակների մեջ, ես քեզ կայրեմ այդ կրակում, եթե հորս անունը մյուս անգամ արտաբերեցիր։ Դու տղամարդ չես եւ իրավունք չունես նրա անունն արտաբերելու։ Դու երբեք քո կարծիքը չես ունեցել, դու պարզապես հավ ես, որը միշտ լավագույնների թիկունքի հետեւում է թաքնվել»,- հայտարարել է Քադիրովը, հավելելով, որ իր քննադատներն իր հայտարարություններն օգտագործում են համացանցում, որպեսզի ստանան քաղաքական ապաստան տարբեր երկրներում եւ հետեւաբար, ինքը չի ասում, որ սպանելու է նրանց, եւ կամենում է, որ այդպիսի մարդիկ մնան ողջ ու առողջ, որպեսզի նրանց հնարավոր լինի վերադարձնել հայրենիք ու ծնկի բերել ժողովրդի առաջ։