Ռուսաստանն առաջին երկիրն է, որ գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանն առաջին երկիրն է, որ գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը․ Վլադիմիր Պուտին

Այսօր առավոտյան Ռուսաստանն առաջինը աշխարհում գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս մասին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Որքանով որ ինձ հայտնի է, այսօր առավոտյան, առաջինն աշխարհում գրանցել ենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը»,- ասել է Պուտինը, հույս հայտնելով, որ ժամանակի հետ աշխարհում բազմաթիվ պատվաստանյութեր կհայտնվեն։