Ցավոք պատերազմը հեշթեգով չեն հաղթում, պատերազմը կատակներ անելով չեն հաղթում

Ցավոք պատերազմը հեշթեգով չեն հաղթում, պատերազմը կատակներ անելով չեն հաղթում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոցիալական ցանցի և այլ տեղեկատվության ժամանակակից մեթոդները վերածեցին պատերազմը շոուի։ Տասնյակ հազարավոր գրառումներ Հաղթելու ենք հեշթեգի ներքո։ Տասնյակ հազարավոր գրառումներ մեր հաջողությունների մասին։ Մի խոսքով ֆեյսբուքում մենք ոչ թե հաղթելու ենք, այլ արդեն հաղթել ենք... 
Մինչդեռ ռեալ կյանքում, Արցախում, պատերազմը անգամ մեկ րոպե չի կանգնել։ 
Ցավոք պատերազմը հեշթեգով չեն հաղթում, պատերազմը կատակներ անելով չեն հաղթում...
Մեր զինված ուժերը անում են ամեն հնարավոր բան` թշնամուն զսպելու համար։ Նույնը պետք է անի նաև մեր դիվանագիտական "բանակը"։ Ժամանակը չէ բոցաշունչ ելույթների, ժամանակը չէ շոուիների։ 
Ժամանակն է համախմբման. Նախկին, ներկա չկա։ Կա մեկ հայրենիք ու կա այն պաշտպանելու կենսական անհրաժեշտություն։ 
Հաղթում ես այն ժամանակ, երբ թշնամին հանձնվում է, հաղթում ես այն ժամանակ երբ թշնամուն մեղադրում են գերտերությունները, հաղթում ես այն ժամանակ, երբ Արցախում սկսում ես վերակառուցման աշխատանքները։ Մինչ այդ դու պայքարում ես, պայքարում հանուն ապագայի։
Այդ պայքարում դու մենակ չես հաղթի, այդ պայքարում պետք է մեկտեղվեն բոլոր կարող ուժերը։ 
Չկա սրան այլընտրանք, ուղղակի չկա..»