2 տարվա ընթացքում մենք ունենք ոչինչ չարած պաշտոնյա, որի ղեկավարած գերատեսչությունը ստացել է 1 միլիոնի պարգեւավճար

2 տարվա ընթացքում մենք ունենք ոչինչ չարած պաշտոնյա, որի ղեկավարած գերատեսչությունը ստացել է 1 միլիոնի պարգեւավճար

Չունենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ռազմավարություն։  Այս մասին քիչ առաջ  հայտարարում էին ՀՅԴ երիտթևի անդամները, որոնք երթով շրջելով Երևանի փողոցներով պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
ՀՅԴ երիտասարդական միության ատենապետ Արգիշտի Գեւորգյանը պնդեց՝
ոլորտներում ունենք քաոս եւ կառավարման ճգնաժամ: 
«Չունենք որեւէ համակարգային բարեփոխման հույս անգամ, ունենք ոչինչ անել չկարողացող, փոխարենը անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող  ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան: 2 տարվա ընթացքում մենք տեսնում ենք նույն կարմիր թելը ԿԳՄՍ ոլորտներում տարվող քաղաքականություններում:

Փաստացի այժմ նախարարի պաշտոն է զբաղեցնում մեկը, ով ոչ միայն անկարող է լուծել որեւէ խնդիր, այլեւ անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր, ով չունի տեսլական, ում կողմից իրականացվող քաղաքականությունը հակասում է պետական շահերին: 2 տարվա ընթացքում մենք ունենք ապազգային, ապաշնորհ, ոչ թափանցիկ գործունեությամբ զբաղվող պաշտոնյա, որի ղեկավարած գերատեսչությունը ստացել է 1 միլիոնի պարգեւավճար: Մենք մերժում ենք Արայիկ Հարությունյանին եւ քաոսը ԿԳՄՍ ոլորտներում»,- ասաց Գևորգյանը։