Ողբերգական վթար Բանգլադեշում, կան զոհեր եւ վիրավորներ

Ողբերգական վթար Բանգլադեշում, կան զոհեր եւ վիրավորներ

Առնվազն 15 մարդ է զոհվել եւ եւս 30-ը վիրավորվել Բանգլադեշում տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ բախվել են երկու մարդատար գնացքներ։ Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Դաքայից 109 կմ հեռավորության վրա։ Զոհերի թիվը կարող է աճել։ Վթարի պատճառները պարզվում են։