ՆԱՏՕ-ն ստիպված կլինի կռվել ՌԴ-ի դեմ․ Պենտագոնի ղեկավար

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի կռվել ՌԴ-ի դեմ․ Պենտագոնի ղեկավար

Ուկրաինայի պարտությունը ներկայիս հակամարտությունում սպառնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական առճակատմամբ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: 

«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պայքարի մեջ կմտնի Ռուսաստանի հետ»,-ասել է ԱՄՆ ՊՆ ղեկավարը՝ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:

Նա շատ մտահոգիչ է համարել այն գնահատականները, ըստ որոնց` ռուսական զորքերն Ուկրաինայում շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:

Վերջին շրջանում Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են մտքեր հնչում դաշինքի և ՌԴ-ի ուղիղ զինված հակամարտության մասին։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն սպառնալիք չի ներկայացնում, ոչ մեկին չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողությունները։ 

Բացի այդ, վերջին տարիներին ՌԴ-ն նշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունն իր արևմտյան սահմանների մոտ։