Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրոսըով վարակման դեպքերը ավելացել է 9-ով։ Համավարակի սկզբից ի վեր, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1206-ի։ Մահացությունների ընդհանուր թիվը 17 է։ Համավարակի սկզբից ի վեր, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 987 մարդ, մեկ օրում առողջացել է 13 մարդ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էմ ոտ 19 միլիոնի։ Առողջացածների թիվը գերազանցել է 12,1 միլիոնը, մահացությունների ընդհանուր թիվը մոտ 712 հազար է։ Վարակակիրների թվով առաջատարներն են՝ Միացյալ Նահանգները՝ մոտ 5 միլիոն վարակակիր, Բրազիլիան՝ մոտ 2,9 միլիոն վարակակիր, Հնդկաստանը՝ մոտ 2 միլիոն վարակակիր, Ռուսաստանը՝ մոտ 870 հազար վարակակիր եւ ՀԱՀ-ն՝ մոտ 530 հազար վարակակիր։