Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 19 մարդ

Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 19 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ։ Վարակակիրների թիվը վերջին քսանչորս ժամում ավելացել են 1732-ով։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 88 հազարի։ Առողջացածների թիվը կազմում է մոտ 47 հազար մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 21,1 միլիոնի։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 14 միլիոն մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը մոտ 758 հազար մարդ է։