Պահանջվեց Արարատ Միրզոյանի հարցաքննության ձայնագրությունը

Արարատ Միրզոյանի ծեծի գործով այսօր մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց` տրամադրել իրեն ` մեկ այլ` Արա Բադոյանի գործով հարցաքննված Արարատ Միրզոյանի հարցաքննության ձայնագրությունը։ Դատարանն արձանագրեց` հարցաքննությունը այլ դատարանում դռնբաց դատական նիստում է տեղի ունեցել։ Դատարանն ասաց` չի կարող դիմել այլ դատարան` հարցաքննության ձայնագրությունը պահանջելու համար` միաժամանակ չզրկելով պաշտպանին այդ հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել 2020թ. նոյեմբերի 9-10-ի գիշերը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը:
Գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք` 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ:
Կարծիքներ