«Բարսելոնան» մտադիր է կրճատել Մեսսիի աշխատավարձը

«Բարսելոնան» մտադիր է կրճատել Մեսսիի աշխատավարձը

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է կրճատել իր լավագույն մարզիկի՝ Լիոնել Մեսսիի աշխատավարձը։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Ըստ հրապարակման, ակումբի ղեկավար Ժոզեպ Բարտոմեուն առաջիկայում այդ առնչությամբ կայացված որոշման մասին կհայտնի մարզիկին։

Նշենք, որ Մեսսին ստանում էր տարեկան 90 միլիոն եվրո աշխատավարձ, որի ուղիղ կեսը կազմում են հարկերը։ Նշենք, որ Մեսսիի պայմանագիրն ակումբի հետ վերջանում է հաջորդ սեզոնի ավարտին։

Նշենք նաեւ, որ շրջանառվող լուրերի համաձայն, Մեսսին մտադիր է հեռանալ ակումբից։