Հայկ Սարգսյանը երբեք շիշ չի բռնել

Հայկ Սարգսյանը երբեք շիշ չի բռնել
Հայկ Սարգսյան

Ազգային ժողովի պատգամավոր, տարվա սկանդալային քաղաքական գործիչ Հայկ Սարգսյանը մի շարք հայցեր է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի եւ այլ լրատվամիջոցների դեմ։

Նա մասնավորապես պահանջում է, որ մենք ներողություն խնդրենք և դրամական փոխհատուցում տանք իրեն, այն բանի համար, որ իրեն անվանել ենք Նիկոլ Փաշինյանի շիշ բռնող։ Մինչ դատարանը կորոշի դրամական փոխհատուցման չափը, կամ, առհասարակ, դրա նպատակահարմարության հարցը, մենք որոշել ենք Հայկ Սարգսյանին նման «աններելի» վիրավորանք հասցնելու համար պատժել ինքներս մեզ եւ ինքնակամ մեկ ամիս շարունակ հայցել վերջինիս ներողամտությունը։

Եվ այսպես՝ հրապարակում ենք ներողություն  խնդրելու տեքստը՝ «Հարգելի պարոն Հայկ Սարգսյան, հայցում ենք Ձեր ներողամտությունը հիշյալ արտահայտության համար։ Դուք Նիկոլ Փաշինյանի շիշ բռնողը ՉԵՔ!»։ Որպես ասվածի ապացույց՝ դիտեք ստորեւ ներկայացված տեսանյութը։