Ամերիկացին 10 տարի ապրել է՝ որդը գլխի մեջ

Ամերիկացին 10 տարի ապրել է՝ որդը գլխի մեջ

Մոտ մեկ տարի առաջ, ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի բնակիչներից մեկը ֆուտբոլային հանդիպման ժամանակ կորցնում է գիտակցությունը։ Դրանից հետո, ըստ CBS 21-ի փոխանցման, նա դիմում է հիվանդանոց եւ պատմում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ նա տառապում է ուժգին գլխացավերից, սրտխառնոցից եւ հաճախակի է գիտակցության կորուստ ունենում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ նրա գլխի մեջ կա մոտ չորս սանտիմետր երկարության նորագոյացություն, սակայն ուռուցքի տարբերակը մասնագետները բացառել են։ Մասնագետների կողմից իրականացված հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ դա խոզի երիզորդ է։ Տղամարդը հիշել է, որ տասը տարի առաջ Մեքսիկայում վատ եփված խոզի ստեյկ է կերել ։ Հնարավոր է այդ ժամանակ էլ պարազիտը հայտնված լինի տղամարդու օրգանիզմում։ Վիրահատությամբ որդը հեռացվել է եւ նա կատարելապես առողջացել է։