Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ․ Մասուդ Փեզեշկիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի ձգտել ունենալ միջուկային զենք։ «Մենք ամենայն վստահությամբ կարող ենք հավաստիացնել միջազգային հանրությանը, որ Իրանը չունի որեւէ մտադրություն մշակելու կամ ձեռք բերելու միջուկային զենք»,- ասել է մասնավորապես նախագահ Փեզեշկիանը։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ Թեհրանը ձգտում է հասնել փոխընդունելի համաձայնության։ Նա նաեւ շեշտել է, որ Թեհրանի համար բացարձակապես ընդունելի չի կարող լինել բոլոր միջուկային օբյեկտներից հրաժարվելը։
Կարծիքներ