Ձեր հերոսը խոսում էր Աննայի գանգուրների մասին․․․
Հիմա լսենք, թե ինչ էր ասում ադրբեջանական դրոշ վառող Արամ Նիկոլյանը, երբ 2019 թվականի ապրիլի 29-ին Աննա Հակոբյանն այցելեց հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարեց մի շարք գնումներ․
«Գանգուր վարսերը Աննա Հակոբյանի համար կարող են դառնալ բրենդային, դա այն է, ինչ պետք է»։ Տիկինը խոստացել էր կրել բացառապես հայ դիզայներների այն արտադրանքը, որ հնարավոր կլինի ձեռք բերել Երեւանի խանութներում: Խանութի հիմնադիրներն են չորս հայ դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյանը՝ «Kivera Naynomis» բրենդով, Արամ Նիկոլյանը՝ «Nikolyan» բրենդով, Ֆաինա Հարությունյանը՝ «FAINA» բրենդով եւ Միկա Դանիելյանը՝ «Harmony» բրենդով: «Ժողովուրդ» օրաթերթն է գրում․ «Տիկին Հակոբյանի խոստումը բավական ոգեւորիչ է. չէ՞ որ տարբեր երկրներում առաջին տիկինները հանդիսանում են ճաշակ թելադրող. «Սա կխթանի հայկական արտադրանքի տարածմանը եւ շատ լավ փիար քայլ կլինի: Եթե առաջին տիկինը վստահում է, հանրությունը եւս վստահություն կունենա հայկական արտադրանքի նկատմամբե,-ասաց մեր զրուցակիցը: Հարցին, թե Աննա Հակոբյանի կերպարում ինչն է իրեն առավել գրավում, ոճաբան-դիզայները պատասխանեց. «Գանգուր վարսերը նրա համար կարող են դառնալ բրենդային: Դա այն է, ինչ իրեն պետք է: Թեեւ նկատում եմ, որ ժամանակ առ ժամանակ հարթեցնում են մազերը: Տեսեք՝ ասում ենք Մելանյա Թրամփ, եւ նրա կերպարը աչքներիս առաջ է գալիս: Նույնը կարող է Աննա Հակոբյանի պարագայում լինել: Կարեւորն այն է, որ նա բաց է բոլոր կարգի դիտարկումների առաջ եւ լսելու ունակություն ունի»:
Ժողովուրդ, ձեր հերոսը, որից գնումներ է անում Աննա Հակոբյանը, 2019 թվականին խոսում էր Աննայի գանգուրների մասին․․․ Մի տեսակ ուղեղում չի տեղավորվում, որ նա նկարում երևացող ժպիտով ու կամեցողությամբ կարող էր ադրբեջանական դրոշ վառել։
Հիշեցնենք, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, երբ մասնակից պետությունների ներկայացուցիչներն իրենց երկրի պետական դրոշով ներկայանում էին հանդիսատեսին, բեմ բարձրացավ դիզայներ Արամ Նիկոլյանը, մոտեցավ Ադրբեջանի պետական դրոշին, վերցրեց այն և այրեց։
Կարծիքներ