Պուտինի պալատը․ սկանդալային բացահայտում Վլադիմիր Պուտինի համար՝ Գելենջիկում կառուցված գերթանկարժեք պալատի մասին

Պուտինի պալատը․ սկանդալային բացահայտում Վլադիմիր Պուտինի համար՝ Գելենջիկում կառուցված գերթանկարժեք պալատի մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնու հրապարակած նոր ֆիլմ-հետաքննությունը կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ Գելենջիկ քաղաքի մոտ կառուցված գերթանկարժեք պալատի մասին, մեկ օրում հավաքել է ավելի քան 10 միլիոն յութուբյան դիտում։ Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնուն Ռուսաստանում ենթադրաբար «Նովիչոկ» թունավոր նյութով թունավորելուց հետո տեղափոխել էին Գերմանիա, որտեղ նա բուժվել էր Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, ապա արդեն որոշ ժամանակ անց վերադարձել Ռուսաստան, եւ ձերբակալվել Մոսկվայում՝ օդանավակայանի հսկիչ անցագրային կետում, նրա հետ կապված ինչ որ քրեական գործի շրջանակներում։ Հետաքննություն-ֆիլում ներկայացվում է Պուտինի գերթանկարժեք պալատն ու դրա կառուցման համար միջոցների ձեռքբերման հետ կապված ստեղծված հանցավոր կոռուպցիոն մեխանիզմները։ Նշենք, որ այս ֆիլմ-հետաքննությունը շատ ավելի մեծ աղմուկ է հանել, քան ժամանակին Ռուսաստանի նախկին նախագահ եւ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մասին նկարված համանման հետաքննություն-ֆիլմը, որը վերնագրված էր «Իսկ նա ձեր համար Դիմոնը չէ»։  Պուտինի պալատի մասին ֆիլմ-հետաքննությունը հրապարակվել էր Նավալնու ձերբակալությունից հետո, նրա յութուբյան ալիքում։