Ի՞նչ են փոխում «Մալաթիա» տոնավաճառում․ աշխատանքներն սկսված են

Երեկվանից դադարեցվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տևական ժամանակ առաջ է խատումներ արձանագրել, ժամանակ տրամադրել դրանք վերացնելու համար, սակայն արձանագրված խախտումները վերացված չեն։ Այսօր՝ փետրվարի 2-ին, տոնավաճառի աշխատակիցները, որոնք երեկ մեծ բողոքի ակցիա էին նախաձեռնել, կրկին հավաքվել են տոնավաճառի մոտ։ Տնօրենը նրանց տեղեկացրել է, որ այսօրվանից պետք է սկսեն վերացնել արձանագրված խախտումների վերաբերյալ թերությունները։
«Այս երեք օրը գոնե պետք է առաջին, երկրորդ ու երրորդ շարքի առաստաղները իջեցնենք, փոխենք դրանք բոլորը։ Մասնագետներին կանչել են հոսանքի ու մնացածի հետ կապված, էլեկտրիկներ են գալու։ Իրենք կգան, նոր արդեն աշխատանքները կսկենք։ Դաչիկները պիտի մաքրենք հիմա, որ առաստաղները, որոնք հրդեհավտանգ են, կարողանանք փոխել։ Մենք խոսք ենք տվել, որ գոնե այս երեք օրում այդ երեք շարքը շատ արագ պիտի անենք։ Ես կխնդրեմ, որպեսզի այդ երեք շարքը խնդիրների վերացումից հետո գոնե սկսի գործել։ Ես խնդրել եմ նաև, որ ավտոպահեստամասերի հատվածը արդեն վաղվանից աշխատի, որովհետև այնտեղ վտանգ չկա։ Ամեն ինչ անելու եմ, որ բոլորն էլ աշխատեն։ Թեկուզ մեծ գումարներ էլ կդնեմ , բայց թող մարդիկ աշխատեն»,- ասել է «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը՝ դիմելով դրսում սպասող աշխատակիցներին։
Կարծիքներ