Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը․ Դոնալդ Թրամփ

Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը․ Դոնալդ Թրամփ

Չնայած Կանադան բանակցությունների առումով ԱՄՆ վատագույն գործընկերն է, բայց վերջ ի վերջո այն կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին Fox News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Անդրադառնալով ԱՄՆ հյուսիսային հարեւանի հետ հարաբերություններին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ կանադացիները բանակցությունների առումով վատագույնն են։

Սակայն միեւնույնն է, Կանադային բախտ է վիճակված դառնալու ԱՄՆ 51-րդ նահանգը, քանի որ Ամերիկան ունի Կանադայի տարածքային առավելությունների կարիքը։ Թրամփը նաեւ քննադատել է Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը՝ վերջինիս անդամներին անվանելով «չար եւ դժբախտ մարդիկ»։