«Վիվասելը» «Հայկական ժամանակից» դատարանով է պարտքը ստացել

«Վիվասելը» «Հայկական ժամանակից» դատարանով է պարտքը ստացել

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊԻ՝ գումարի բռնագանձման պահանջով։ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակն» է։ Ըստ հայցադիմումի՝ «Հայկական ժամանակը» «Վիվասելից» SIM քարտ է վերցրել, սակայն պարտավորությունները պատշաճ չի կատարել, հետևաբար ընկերությունը ՀԺ-ից պահանջել է 25 հազար դրամ։

Դատարանը սեպտեմբերի 28-ի վճռով բավարարել է «Վիվասելի» հայցը։ ՀԺ-ից հօգուտ «Վիվասելի» բռնագանձվել է 25 հազար դրամ, և 1500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։