Նիկոլականներն են անգամ գիտակցում, որ պարտվել են, միայն նա չի հասկանում, նրան հոգեբուժարանն էլ չի օգնի. Հակոբյան

Նիկոլականներն են անգամ գիտակցում, որ պարտվել են, միայն նա չի հասկանում, նրան հոգեբուժարանն էլ չի օգնի. Հակոբյան

Թշնամու մոտ խուճապ է ու տագնապ։ Սա արդեն ակնհայտ է, իսկ նիկոլականներից շատերն արդեն իսկ և՛ գիտակցում են, և՛ հաշտվել են այն մտքի հետ, որ իրենք պարտվել են, ու իրենց մնացել է 6 օր ժամանակ։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում Էջմիածնում  մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Միայն նա դեռ չի հասկացել, որովհետև իր ոտքերն իրականությունից կտրված են։ Այդ մարդուն ոչ մի հոգեբուժարան չի օգնելու,իրավիճակն անդառնալի է։

Ինչո՞ւ մենք, որոհետև մենք փորձարկումների ո՛չ իրավունք ունեք, ո՛չ էլ ժամանակ։ Պետք է գա թիմ, որն ունակ է աշխատել և ապացուցել է դա մի քանի անգամ։ Այդ թիմն ուժեղ է, ունի գաղափարներ, կարող է վերցնել իրավիճակն իր ձեռքը, կայունացնել և դարձնել ավելի պայծառ։ Այն մյուս մարդկանց հետ էլ կա ապագա, բայց այդ ապագան մռայլ է ու անհասկանալի»,- պնդեց Հակոբյանը՝ կոչ անելով  բոլորին անպայման գնալ ընտրության և վստահության քվեն տալ համար 24-ին։