Սկսվել է պետերբուրգյան գեներալների դեմ քր.գործի քննությունը

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը սկսել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ գեներալներ Ալեքսեյ Սեմենովի, Իվան Աբակումովի և Սերգեյ Ումնովի դեմ քրեական գործի քննությունը:
Ինչպես պարզաբանում է «Կոմերսանտ»-ը, գեներալները մեղադրվում են ընդհանուր առմամբ 11 կաշառք ստանալու մեջ։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 65 մլն ռուբլի։
Ըստ քննիչների՝ կաշառքները տվել են Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատերերը։
Հետաքննությունը նշում է, որ այս կոռուպցիոն սխեմայի կազմակերպիչը եղել է Ումնովը, ով դրա մեջ ներգրավել է քրեական գործով մյուս մեղադրյալներին, որոնք եղել են Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման համար պատասխանատու գերատեսչական հանձնաժողովի անդամներ։
Կարծիքներ