Նախարարությունն անդրադարձել է արցախցի մոր ու աղջկան չտեղավորվելու խնդրին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն հրապարակմանը, որով հայտնել էին, որ Արցախից Գորիս եկած մորն ու աղջկան հյուրանոցից հյուրանոց են տեղափոխում,մինչդեռ նրանք հանգստանալ են ուզում։
Նախարարությունից փոխանցում են.
«Լուսանկարի ընտանիքը տեղավորվել է Գորիսում գտնվող հյուրատներից մեկում. վաղն առավոտյան կտեղափոխենք նախարարության ենթակայությամբ գործող՝ տարեց անձանց համար նախատեսված խնամքի հաստատություններից մեկը, որտեղ էլ կստանան անհրաժեշտ ծառայություններ։
Կրկին խնդրում եմ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական կարիքներին առնչվող ցանկացած հարցով անմիջապես տեղեկացնել 114 թեժ գծին»։
Կարծիքներ