Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ

Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ

Ավետիք Չալաբյանի կալանավորումը և գռեհիկ մատնության պատմությունը իրականում այս իշխանության և մեր իրականության արտացոլումն է։ Ստացվում է՝ կիրթ, իրենց երկրին նվիրված մարդիկ այսօր պետք է լինեն բանտում կամ, լավագույն  դեպքում, զուրկ լինեն որևէ լծակից՝ երկրի համար ճակատագրական զարգացումների վրա ազդելու։ Իսկ պատմական պատահականությունները պետք է որոշեն մեր երկրի ճակատագիրը։

Այս օրերին թափ առնող պայքարը հենց սա փոխելու է համար է։ Մեր երկիրը հիմա գլխիվայր շուռ է եկել։ Մեր երկիրը կարիք ունի գրագետ, կրթված ու փորձ ունեցող մարդկանց։ Միայն այդպես է հնարավոր այս անդունդից դուրս գալ։ Շաբաթներ առաջ Ավետիքի հետ քննարկում էինք համատեղ ծրագրերի մի գաղափար։ Վստահ եմ, որ բոլոր լավ գաղափարները ի վերջո իրականանալու են։

Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն պայքարի բոլոր ակտիվիստներին։ Սուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ։ Ավելին, վստահ եմ, որ այս պահից Ավետիքի և մյուսների ազատության համար պայքարը նոր թափ է ստանալու՝ դառնալով ավելի մոտիվացված։ Իսկ իշխանության կողմից նման պարզունակ քայլերը որևէ լուծման չեն տանում, ընդամենը մեծացնում են չարությունը։

Վահե Հովհաննիսյան