ԵՄ-ն կքննարկի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր

ԵՄ-ն կքննարկի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դեկտեմբերի 13-ին կքննարկեն Ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն։ Քննարկման արդյունքում նախատեսվում է ընդհանուր դիրքորոշման հրապարակում։

«Քննարկումից հետո կհրապարակվի մեր որոշումը կամ կարծիքը, թե ինչպես պետք է արձագանքենք հնարավոր ագրեսիային կամ ներխուժմանը»,- ասել է Ստանոն։