«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում

Կայացել է «Եվրատեսիլ 2022»-ի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու։

Ըստ այդմ՝ Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչի երկրորդ հատվածում։ 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։