ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների դիրքորոշումները ճիշտ են և հիմնավոր․ Ենոք Ազարյան

ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների դիրքորոշումները ճիշտ են և հիմնավոր․ Ենոք Ազարյան

Իրավագիտության դոկտոր, փաստաբան Ենոք Ազարյանին հարցրինք, թե արդյոք որևէ ցուցակով առաջադրվելո՞ւ է սպասվելիք խորհրդարանական ընտրություններին, Ազարյանը պատասխանեց․

«Անկուսակցական եմ եւ ներկա պահին որևէ ցուցակում ընդգրկված չեմ»։ Հետաքրքրվեցինք, թե Ինչպիսի ընտարապայքար է կանխատեսում, ինչպես է գնահատում ընդդիմության շանսերը․

«Դեռևս ընդդիմադիր դաշտն ամբողջապես ձևավորված չէ՝ ի դեմս ՀԱԿ-ի հնարավորին մասնակցության` ինչպես առանձին,այնպես էլ դաշինքով։ Ներկա պահին գերակշռում են ԲՀԿ-ի շանսերը,որը տարիների ընթացքում վարել է ակտիվ քաղաքականություն,ներկայացրել ազգաբնակչությանը մտահոգող, սոցիալ-տնտեսական վիճակը բարելավող ծրագրեր, մատնանշել լուծման ուղիները՝ ապահովելով տարիների ընթացքում հաստատված ընտրազանգված։Ռեալ են նաև ՀՀԿ-Հայրենիք դաշինքի և ՀՀ 2-րդ նախագահի գլխավորությամբ ձևավորված դաշինքի շանսերը»,- պատասխանեց Ազարյանը։

Նրան հարցրինք նաև, թե Ինչ կարծիք ունի Տեր-Պետրոսյանի աrաջարկների և Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի` դրանք մերժելու վերաբերյալ․

«Կարծում եմ,որ ստեղծված քաղաքական իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանի նման առաջարկը բավականին ուշացած է, իսկ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ինչպես դիրքորոշումները,այնպես էլ ընտրած մարտավարական ուղիները ճիշտ են և հիմնավոր»։