Հանդիպել են Շոյգուն եւ Ալիևը

Հանդիպել են Շոյգուն եւ Ալիևը

Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՊՆ նախարար Զաքիր Հասանովի հետ։ Շոյգուն հայտարարել է, որ վստահ է, որ այսուհետ կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության նախարարը ներկայացրել է, որ ռուս խաղաղապահները արդեն իրենց տեղում են եւ սկսել են իրականացնել իրենց առաքելությունը։ Նրա խոսքերով, սկսվել է նաեւ փախստականների վերադարձը։  Ալիեւն էլ հայտարարել է, որ հայտարարության դրույթները կատարվում են, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջ դնելու բազմամյա հակամարտությանը եւ դուրս գալ քաղաքական կարգավորման հուն։