Տիգրան Ավինյանի հերթական կադրը պաշտոն ստացավ

Տիգրան Ավինյանի հերթական կադրը պաշտոն ստացավ

Նիկոլ Փաշինյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակել Լուսինե Գևորգյանին։ Տեղեկությունն իմանում ենք կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնից։ 

Լուսինե Գևորգյանը Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ է։ Նա նաեւ քաղաքապետարանի Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Նշենք, որ Լուսինե Գևորգյանը Տիգրան Ավինյանի «մարդկանցից է» համարվում քաղաքապետարանում, թեեւ ավագանու անդամ է դեռ Հայկ Մարությանի ժամանակներից։ Նա այն խմբի մեջ էր, որը պայքարում էր Հայկ Մարությանի հեռացման համար։