Հայ բլոգերին ձերբակալել են Բելառուսում եւ ցանկանում են հանձնել Ադրբեջանին

Ինչպես հայտնում են ռուսահայ համայնքում գործող հայազգի որոշ բլոգերներ, Բելառուսում Ադրբեջանի հայցի հիման վրա ձերբակալվել է հայ աղջիկ բլոգեր, ով ակտիվորեն պաշտպանում է հայկական շահերը։ Նրա հայտնի բլոգներ ունի Յութուբում, Տիկ-Տոկում եւ Ինստագրամում։ Հանդես է գալիս «Բելլայի մոտ» կեղծանվամբ։ Մի քանի օր առաջ, իր վերջին ելույթներից մեկում նա հայտարարել է, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն եւ որ Բելառուսում ամեն բան ադրբեջանցիների կողմից գնված է։
Նաեւ ասել է, որ շուտով իրեն ձերբակալելու են եւ հանձնելու են Ադրբեջանին։ Բլոգեր աղջիկը նաեւ ՀՀ քաղաքացի է։ Խնդիրը այն է, որ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները խիստ ջերմ են եւ հանուն այդ հարաբերությունների, կարելի է զոհաբերել ամեն բան, եւ հետո՝ կես տարի է, ինչ Հայաստանը Մինսկում չունի դեսպան, ու հնարավոր չէ ՀՀ քաղաքացու շահերը պաշտպանել։
Կարծիքներ