Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի

Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկ առիթով ասել եմ, նորից կրկնեմ: Հարգելի’ ընկերներ, բացարձակ մի անհանգստացեք Ձեր ազատությունների սահմանափակման կամ տեղակայման բացահայտման կամ գաղտնալսման և դրանց արդյունքում Ձեր դեմ օգտագործվող փաստերի առկայությունից: Այս իշխանությունն ավտորիտար կամ տոտալիտար դառնալու ոչ մի տեսական, կառավարչական, գաղափարական, ինտելեկտուալ, աշխարհայացքային պոտենցիալ չունի և չի կարող ունենալ: Նա խարխափում է պոպուլիզմի և քիչ թե շատ կիսաժողովրդավարության հորձանուտում, որը ևս իրացնել չի կարողանում, քանի որ բնույթով և բովանդակությամբ սիտուատիվ է: Ավելին, ավտորիտարիզմը առավել ևս տոտալիտարիզմը հզոր մտավոր և գաղափարաբանական ռեսուրս և պոտենցիալ պահանջող ռեժիմներ են: Ավելին, օգնեք իշխանություններին ձեր տեղը և խոսակցության նյութը բացահայտել, դրանով գործ արած կլինեք երկրի համար, թերևս մի օգտակար բան կլսեն ու կսովորեն։»