Վերացրեք ռազմական դրությունը. ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Վերացրեք ռազմական դրությունը. ակցիա՝ ԱԺ-ի մոտ

«Այսօր ԱԺ-ում, ինչպես գիտեք, նիստ է լինելու ռազմական դրության չեղարկման մասով։ Մենք հիմա հավաքվել ենք, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորներին փոխանցենք, որ իրենք նախ պարտավոր են ներկայանալ նիստին, ապա պարտավոր են նաեւ կողմ քվեարկեն ռազմական դրության չեղարկմանը»։

Այս մասին քիչ առաջ ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը, ով ՀՅԴ երիտթևի անդամների հետ արդեն մի քանի րոպե է՝ բողոքի ակցիա է իրականացնում այստեղ։

«Ռազմական դրությունը պետք է հանեն, քանի որ այն այս պահին միայն ծառայում է Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարացմանը , այլ իմաստ ուղղակի չունի ռազմական դրությունը գոնե այս պահին»,- ասաց Վարդանյանը։