Պե՛տք չի, Օնիկ ջան, պե՛տք չի․ Փաշինյանը դիմեց ԳՇ պետին

Պե՛տք չի, Օնիկ ջան, պե՛տք չի․ Փաշինյանը դիմեց ԳՇ պետին

Նիկոլ Փաշինյանն այսօր հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացներին տեղեկացրեց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Եթե հանրապետության նախագահը էդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանում ա պետական հեղաշրջմա՞նը։ Շատ պարզ ընտրություն ա»,- հռետորական հարց հնչեցրեց Փաշինյանը։

Ապա անդրադարձավ Օնիկ Գասպարյանին՝ հիշեցնելով, որ ինքն է Օնիկ Գասպարյանին նշանակել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ և շնորհել գեներալ-լեյտենանտի, ապա նաև՝ գեներալ-գնդապետի կոչում։

«Օնիկ Գասարյանը, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում էդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել։ Կամ Օնիկ Գասպարյանը ինքը թող դիմում գրի, հրաժարական տա գնա, էս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, պետք չի, Օնիկ ջան, պետք չի»,-ասաց նա։

Ապա նկատեց՝ զինված ուժերը, նաև այն մարդիկ ովքեր ստորագրել են իր հրաժարականը պահանջող հայտարարությունը, զբաղվում են մեր հայրենիքի սահմանների պահպանմամբ, իսկ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է։ «Կա՛մ նախագահն ա ստորագրում հրամանագիրը, կա՛մ ինքը հայտարարում ա իր հրաժարականի մաիսն, որովհետև ինքը չի կարա բանակը հանի ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա։ Եվ քաղաքական ուժերը գալիս են խորհրդակցությունների»- ասաց Նիկոլ Փաշինյանը։